11 մայիսի 2010 - 17:20 AMT
Ինտեգրումը Կովկասում տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհն է

Տարածաշրջանային հակամարտությունների լուծման միակ ճանապարհը, այդ թվում նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` կովկասյան ինտեգրացումն է 3+3 ձևաչափով, այսինքն` երեք ճանաչված պետություն և երեք չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված հանրապետություն: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերի համաձայն, այսպիսի գործընթաց ժամանակին նախաձեռնել էր Հայաստանը, և այդ գործընթացն ունեցավ շոշափելի արդյունք, սակայն ԱՄՆ-ն այն տապալեց: «Եթե տարածաշրջանի երկրներին, համենայնդեպս, հաջողվի մեկ անգամ ևս սկսել այդպիսի գործընթաց և արդյունքի հասնել, ապա տարածաշրջանին այն կբերի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն», - մանրամասնել է նա: