ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից, որն առաջարկում է տվյալների փոխանակման անհամեմատ մատչելի սակագներ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության, 10 ՄԲ ծավալով«inet 10» փաթեթը, հաշվի առնելով ԱԱՀ-ն, արժի 400 դրամ, 50 ՄԲ ծավալով «inet 50» փաթեթը` 1500 դրամ, 100 ՄԲ ծավալով «inet 100» փաթեթը` 2500 դրամ, 500 ՄԲ-ով «inet 500» փաթեթը` 6000 դրամ:
Յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:
Ծառայությունը չի տրամադրվում «18+», և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին: