11 մայիսի 2010 - 21:11 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ Կեմերովոյի մարզի «Ռասպադսկայա» ածխահանքում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որը մի քանի տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Այս վշտալի օրերին Ձեր հետ կիսում ենք կորստյան ցավն ու կսկիծը, և խնդրում ենք կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: