«Լավագույնը Հնդկաստանից» հնդկական արտադրության ապրանքների ցուցահանդես-վաճառքը մայիսի 14-23-ը տեղի կունենա Երևանում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ԱԱՊ) և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
Այս ցուցահանդեսի նպատակը հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն է: Տոնավաճառի տաղավարներում ներկայցվելու են տարբեր ապրանքներ. ձեռագործ աշխատանքներ, մանկական հագուստ, զարդեր, գորգեր և ծածկոցներ, մոդայիկ հագուստ, դեկորատիվ պաստառներ, տեքստիլ, կահույք, ինչպես նաև սննդամթերք:
Ինչպես հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան մամլո ծառայությունը, բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան: