12 մայիսի 2010 - 16:51 AMT
Մոսկվան ու Անկարան առաջ կմղե՞ն ղարաբաղյան կարգավորման հարցը

Մոսկվան և Անկարան մտադիր են համագործակցել կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը`Աբդուլահ Գյուլի հետ բանակցությունների արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսի ընթացքում: «Ե’վ Ռուսաստանը, և’ Թուրքիան շահագրգռված են կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եվ իմ կողմից (նկատի ունեմ Ռուսաստանյան Դաշնությունը) կարող եմ ասել, որ այս գործընթացը տեղաշարժելու ենք` օգտագործելով բոլոր հնարավորությունները, հեղինակությունն ու ազդեցության ոլորտը», - ասել է Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: