12 մայիսի 2010 - 21:59 AMT
Շվեդիայում կանցկացվի սեմինար «Հայոց ցեղասպանության իրավական հարցերը» թեմայով

Շվեդիայի Ռիկստագի մարտի 11-ին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման վերաբերյալ Միջազգային իրավունքի ընկերակցության Շվեդիայի մասնաճյուղը սեմինար էր կազմակերպել «Հայոց ցեղասպանության իրավական հարցերը» թեմայով: PanARMENIAN.Net –ին ուղարկած Շվեդիայի հայկական կազմակերպությունների ընկերակցության հաղորդագրության մեջ ասվում է, որ սեմինարը տեղի կունենա մայիսի 31-ին:

Սեմինարին մասնակցելու են` Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, Ուպսալա համալսարանի և Mannheimer Swartling իրավաբանական ֆիրմայի պրոֆեսոր Քաջ Հոբերը, Armenica.org կայքէջի խմբագիր, պատմության պրոֆեսոր Վահագն Ավեդյանը: Սեմինարի համակարգողն է պրոֆեսոր Օվե Բրինգը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանությունը հրաժարվել է մասնակցել սեմինարին: