Աստրախանում շարունակվում է տղամարդկանց Գրան պրիի շախմատի մրցաշարը , որին մասնակցում է հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: 3-րդ տուրում Հակոբյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Հայ շախմատիստը հավաքել է 1 միավոր և մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է:
4-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը, որն արդեն ունի 1 միավոր: