Երևանի պետական համալսարանը դարձել է ԱՊՀ Բաց ցանցային համալսարանի մասնակիցը: Համապատասխան որոշում է կայացվել հինգշաբթի Մոսկվայում կոնսորցիումի մասնակիցների կողմից, հաղորդում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղարը:
Այդպիսով, ԵՊՀ-ն դարձավ ԱՊՀ Ցանցային համալսարանին միացած 16-րդ բուհը: Ցանցին միացել են նաև բուհեր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից ու Ուկրաինայից:
Ցանցային համալսարանի հիմնական խնդիրն է միջբուհական կապերի ամրապնդումը բարձրագույն կրթության ոլորտում և կրթության որակի բարձրացումն ԱՊՀ տարածքում:
ԱՊՀ Բաց ցանցային համալսարանի շնորհիվ ԵՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսումն անցնել ինչպես իրենց, այնպես էլ նախագծի մասնակից մեկ այլ ցանցում և համապատասխան դիպլոմ ստանալ: