13 մայիսի 2010 - 18:54 AMT
Մևլութ Չավուշօղլու. «Ես Ծիծեռնակաբերդ չեմ այցելել իմ որոշմամբ»

ԵԽԽՎ բյուրոյի օրակարգում չկա այնպիսի դրույթ, որը պարտադրի ԵԽԽՎ նախագահի այցը որևէ վայր: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Որքան ես գիտեմ, ԵԽԽՎ նախկին երկու նախագահները չեն այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սակայն անկախ դրանից, դա իմ որոշումն էր: Ես հարգում եմ Ձեր կարծիքը, դուք էլ պետք է հարգեք իմը», - ասել է Չավուշօղլուն` պատասխանելով այն հարցին, որով հիշեցվում էր, որ Հայաստան այցելած ԵԽԽՎ նախկին նախագահները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: