13 մայիսի 2010 - 19:50 AMT
Հայաստանը Տաջիկստանին կհատկացնի 100 հազար դոլար հեղեղումների հետևանքները հաղթահարելու համար

Հայաստանի կառավարությունը Տաջիկստանին կհատկացնի 100 հազար դոլար հեղեղումների հետևանքները հաղթահարելու համար, որոնք տեղի են ունեցել Տաջիկստանում 2010-ի մայիսի սկզբին:

ՀՀ օրենսդրության համաձայն, դրամական միջոցները հատկացվելու են ՀՀ ԱԳՆ-ին Տաջիկստանի կառավարությանը փոխանցելու համար: