13 մայիսի 2010 - 20:50 AMT
Հայաստանում կոոպերատիվների ստեղծումը կնպաստի ֆերմերների ծախսերի կրճատմանը

Ֆերմերային տնտեսությունների խոշորացումը շատ արդի խնդիր է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունում գործում են 339 հազար գյուղական տնտեսություններ, իսկ մասնավորեցումից հետո յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է 1-1.5 հա վարելահող: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նրա խոսքերով, փոքր հողակտորների օգտագործումն անադյունավետ է, ուստի կառավարությունը մշակում է հողերի խոշորացման և միավորման ծրագիր: «Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ստեղծվել են կոոպերատիվներ, որոնք հանգեցրել են ֆերմերային տնտեսությունների ծախսերի իրական կրճատման: Միավորման դեպքում սեփականության իրավունքը չի կորում, իսկ սերմերի և պարարտանյութերի գնումն ավելի էժան է լինում»,- ասել է Ալավերդյանը: Միաժամանակ նա ավելացրեց, որ ֆերմերային տնտեսությունները պետք է խոշորանան բացառապես կամավորական հիմունքների վրա: