14 մայիսի 2010 - 20:32 AMT
Բեռնատար ավտոմեքենաների երթևեկության համար «Վերին Լարս» ՀԱԿ-ը բաց կլինի հունիսի 1-ից

Մայիսի 13-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև «Վերին Լարս» ՀԱԿ: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր կլինի իրականացնել հունիսի 1-ից: Ներկայումս թույլատրված է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Բացի այդ, հաղորդագրության համաձայն, պահպանվում է նաև ձյան հոսքերի վտանգ, իսկ ավտոճանապարհի 12-13 կմ երկարությամբ հատվածը բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում պետք է վերանորոգվի: Անանցանելի են մնում որոշ թունելներ: