Միսկում (Բելառուս) ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել Վահան Վարդանյանը (57կգ ք/կ) 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից:
Մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել Ռուզաննա Սարգսյանն (48կգ ք/կ) ու Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ):
Մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանն (68կգ ք/կ) ու Արտակ Ծատինյանը (90կգ ք/կ) ելույթ կունենան մայիսի 16-ին:
Առաջնությունը կավարտվի մայիսի 16-ին, իսկ հայկական պատվիրակությունը Երևան կվերադառնա մայիսի 17-ին: