16 մայիսի 2010 - 17:25 AMT
Էրդողանը մեկնում է Բաքու` քննարկելու Լեռնային Ղարաբաղը

Մայիսի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանում է Բաքու: Ինչպես հաղորդում է Sunday’s Zaman-ը, Էրդողանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպման հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Երկօրյա այցի ընթացում քննարկվելու են նաև էներգետիկ համագործակցության հարցեր, տարածաշրջանային բնույթի ռազմավարական հարցեր, երկրների միջև մուտքի արտոնագրի հարցը: