9 հունիսի 2003 - 22:22 AMT
ԼԻՏՎԱՅԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Այսօր սկսվում է Լիտվայի ԱԳՆ պետքարտուղար Էվալդաս Իգնատավիչյուսի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Կովկասի երկրներ` քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «BNS»-ը, կայանալիք հանդիպումները կլինեն Լիտվայի ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունները Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսա-քաղաքական համագործակցության հեռանկարները, տեղի կունենա կարծիքների փոխանակում տարածաշրջանում ստեղծված միջազգային դրության վերաբերյալ: Երեւանում Լիտվայի պատվիրակության անդամները հունիսի 12-13 բանակցություններ կվարեն Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ: