17 մայիսի 2010 - 21:10 AMT
Հ Հ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Քննարկվել են միջխորհրդարանական փոխգործակցությանը, այդ թվում մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: