Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է հաղորդագրությունը Սերժ Սմեսովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակելու վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության մամլո ծառայությունում, տվյալ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Նախօրեին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ֆրանսիան փոխում է իր համանախագահին ԵԱՀԿ ՄԽ-ում և Բերնար Ֆասիեի փոխարեն համանախագահի պաշտոնում կնշանակվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: