18 հոկտեմբերի 2001 - 20:22 AMT
«ԱՐՄԵՆԹԵԼ»-Ն ԱՆՋԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ
Երեկ հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենԹել» ընկերությունը մի քանի ժամով անջատել է Հայաստանի տրանսպորտի - կապի նախարարության բոլոր հեռախոսները: «ԱրմենԹել» ընկերությունում «Արմինֆո» գործակալության թղթակցին հաստատեցին հեռախոսների անջատման փաստը, բայց հրաժարվեցին նշել պատճառը` ավելացնելով, որ այդ դեպքը քննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ինչպես հայտնի է տրանսպորտի ու կապի նախարարությունը արգելել է «ԱրմենԹել»-ին րոպեավճար կիրառել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար: Այնուամենայնիվ, «ԱրմենԹել»-ի ղեկավարությունը շարունակում է պնդել րոպեավճարի համակարգի ուժի մեջ մնալու վրա: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: