18 հոկտեմբերի 2001 - 20:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԼԻՆԻ ԶՈՐԵՂ ԲԱՆԱԿԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
«Ադրբեջանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու մասին մնում են ընդամենը հայտարարություններ: Ադրբեջանական կողմը հանդես է եկել եւ դեռ հանդես կգա բազում հայտարարություններով: Հայաստանն էլ պատասխանել է եւ դեռ կպատասխանի դրանց»,- այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, պետության ղեկավարը այդ կապակցությամբ շեշտել է, որ տարվում է հետեւողական աշխատանք հայկական բանակի մարտունակությունը պատշաճ մակարդակում պահելու համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: