2010-ին մայիսի 20-ին Երևանում կայանալու է երաժիշտ Նունե Կարապետյանի «Ծափիկ-ծափիկ» մանկական երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում ընդգրկված են ինչպես ժողովրդական («Արև-արև», «Անձրև»), այնպես էլ Նունե Կարապետյանի հեղինակային երգերը:
«Երբ ծնվեցին իմ երկվորյակները, երկար ժամանակ երեխաներիս համար փնտրում էի CD հայկական երգերով: Դժբախտաբար, ընտրությունը մեծ չէր, ուստի ես ինքս ընդգրկվեցի դրա ստեղծման աշխատանքի մեջ»,- պատմել է երաժիշտը:
Ձայնասկավառակում կան նաև օրորոցային երգեր, երգ-գործողություններ, որոնք երգելիս երեխան պետք է կատարի այն ամենն, ինչ երգում է, ինչը զարգացնում է մոտորիկան:
Նունե Կարապետյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Բոստոնում (ԱՄՆ): Նունեն երգում է երգչախմբում, հանդես է գալիս օպերային հանրությունների հետ (Opera Boston, Granite State Opera, Pacific Repertory Opera) և տալիս է համերգներ: Նունեն երաժշտություն է դասավանդում 1-7տ երեխաներին հատուկ Kindermusik ծրագրով: