17 հոկտեմբերի 2001 - 23:24 AMT
ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԴԱՌՆԱ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ
Օրերս Բաքվում գտնվող գերմանական Բունդեստագի պատգամավոր Ուլրիհ Իրմերի խոսքերով` չի բացառվում, որ Գերմանիան կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: «Մենք պատրաստ ենք դրան: Բայց պետք չէ սպասել, որ հանդես գալով որպես միջնորդ` Գերմանիան կգրավի որեւէ մի երկրի կողմը: Եթե անգամ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը ապագայում դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ապա իր ուշադրությունը կուղղի հիմնախնդրի արդար լուծմանը»,- հայտարարել է Իրմերը: Ինչպես հայտնի է, Գերմանիան ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ է: Բունդեստագի պատգամավորը հանդես եկավ հիմնախնդրի լուծման ռազմական եղանակի դեմ: «Դիմելով զենքի ուժին` Ադրբեջանը ենթարկվում է Եվրախորհրդի պատժամիջոցներին բախվելու վտանգին»,- նշեց Ուլրիհ Իրմերը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: