19 մայիսի 2010 - 18:22 AMT
Ռուսաստանին ձեռնտու չէ ԵԱՀԿ ներկայիս դրությունը

Ռուսաստանին ձեռնտու չէ ԵԱՀԿ ներկայիս դրությունը, և Մոսկվան շարունակելու է առաջ տանել այդ կազմակերպության բարեփոխումները, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում:

«Մենք մտադիր չենք գոհանալ ԵԱՀԿ ներկայիս խարխուլ վիճակով, մենք առաջ ենք տանելու այդ համաեվրոպական կազմակերպության բարեփոխումները, որպեսզի այն դարձնենք ուժեղ, արդյունավետ, գործնական հողի վրա բոլոր չափումներում մայրցամաքի տարածքում համագործակցությունն ամրապնդող` հիմնվելով ճշմարիտ իրավահավասարության վրա»,- ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: