20 մայիսի 2010 - 10:55 AMT
Ստեփանակերտում բացվել է Ղարաբաղում առաջին ջազ-նվագախմբի հիմնադրի հուշարձանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին մասնակցել է արցախցի ականավոր երաժիշտ Գենադի Բարխուդարովի հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառմանը: Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Գենադի Բարխուդարովը եղել է Ստեփանակերտում առաջին ջազ-նվագախմբի հիմնադիրներից մեկը: