17 հոկտեմբերի 2001 - 23:26 AMT
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ
Ռուսաստանի տեղեկատվության նախարար Միխաիլ Լեսինի Երեւան այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ՕՐՏ ռուսական առաջին հեռուստաալիքի մետրային ընդգրկումով հեռարձակման վերսկսման մասին: Այժմ ՕՐՏ-ն հեռարձակվում է դեցիմետրային ընդգրկումով, եւ առաջին ալիքի հաղորդումները կարող են դիտել միայն Երեւանում: Հեռարձակաման վերսկսման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը կլուծվեն մոտակա երկու - երեք օրվա ընթացքում: Լեսինի հետ Երեւան ժամանած ՕՐՏ-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի խոսքերով` հեռուստաընկերության ղեկավարությունը շահագրգռված է հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքով վերականգնելում: Միխաիլ Լեսինը հայտնել է, որ ստորագրման է պատրաստվում Ռուսաստանի տեղեկատվության նախարարության ու Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարության միջեւ հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման ոլորտում փոխգործողւթյան ու համագործակցության մասին համաձայնագիր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: