20 մայիսի 2010 - 14:30 AMT
ԲՏԱ բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

«ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսի աջակցության հատուկ ակցիայի շրջանակներում թողարկում է արտոնյալ պայմաններով կարճաժամկետ ծրագիր, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ակցիայի շրջանակներում տրամադրվող վարկերի տարեկան տոկսադրույքը կազմում է 13-16 տոկոս, վարկի գումարը` 10 000-50 000 դոլար, վարկի մարման ժամկետը` 6 ամսից մինչև 4 տարի, վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի դիմաց:

Ակցիան ընթանում է բանկի բոլոր մասնաճյուղերում, գործում է 2010-ի մայիսից մինչև 2010-ի հուլիսի վերջ: