20 մայիսի 2010 - 14:33 AMT
Վլադիմիր Հակոբյանը շախմատի Գրան պրիում կիսել է միավորները Ռուսլան Պոնոմարյովի հետ

Աստրախանում (Ռուսաստան) մայիսի 19-ին կայացել է տղամարդկանց շախմատի Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրը

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այդ փուլում ոչ ոքի է խաղացել Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա): Ոչ ոքիից հետո Հակոբյանը հավաքել է 3.5 միավոր: Մրցաշարային աղյուսակում նա զբաղեցնում է վերջին` 14-րդ տեղը: Պոնոմարյովը 4.5 միավորով 8-րդ տեղում է: Գրան պրիի առաջատարը Պավել Էլյանովն է (Ռուսաստան): Նա ունի 5.5 միավոր:

10-րդ տուրում Հակոբյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի շախմատիստ Թիմուր Ռաջաբովը: