20 մայիսի 2010 - 15:16 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային վավերացնել Արձանագրությունները

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շարունակումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից, և կայություն կբերի այդ վտանգավոր գոտում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա կոչ է արել կողմերին վերջնականապես ավարտել Արձանագրությունների գործընթացը և բացել հայ-թուրքական սահմանը:

Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, նա նշել է, որ «նրան հայտնի է երկու ժողովուրդների միջև հին պատմական վեճը, որը դժվարացնում է հարաբերություննեի կարգավորումը»: «Այնուամենայնիվ, Հայաստանի և Թուրքիայի` տարածաշրջանի երկու կարևոր երկրների միջև դրական և համաձայնեցված հարաբերությունները հսկայական նշանակություն կունենան ինչպես տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, այնպես էլ երկու երկրների ժողովուրդների միջև համագործակցության համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: