20 մայիսի 2010 - 16:00 AMT
Հայաստանում ևս նշվելու է Ընտանիքի միջազգային օրը

Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ի նիստի ընթացքում հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխություններին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հայտնել է, որ կատարված ուղղումների համաձայն, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս մայիսի 15-ին այսուհետև նշվելու է Ընտանիքի միջազգային օրը: Ընդ որում, համաձայն ուղղումների, Հայաստանում տոնը աշխատանքային օր է լինելու: