20 մայիսի 2010 - 17:58 AMT
ԱԶԿ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է»

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դադար առնել և բանակցությունները շարունակելու համար նոր «փայլուն» գաղափար ընդունել: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար, Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի տեղակալ Սուաթ Կինիկլիօղլուն: Կլոր սեղանը կազմակերպել էր թուրք-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խումբը:

«Ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել այս նոր փաստաթղթի վերաբերյալ, սակայն այն իսկապես «փայլուն» առաջարկություն է, և Հայաստանը պետք է որոշի` ընդունել այն, թե մերժել», - ասել է նա:

«Մենք շատ ենք շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այն հնարավոր է միայն թուրքերի և հայերի միջև քաղաքական կամքի առկայության պայմաններում», - ընդգծել է Կինիկլիօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն: