20 մայիսի 2010 - 18:13 AMT
Տաթևի վանական համալիրի ճոպանուղու բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին

ՀՀ կառավարությունը մայիսի 20-ին որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` Տաթևի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման 6 հենասյուները տեղափոխելու նպատակով։

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է` քանի որ կառուցվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ապա բնական է, որ ենթակառույցային խնդիրներ են առաջանում, որոնք պետք է լուծվեն ամենակարճ ժամկետներում, քանի որ ճոպանուղու բացումը ծրագրված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։