Մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է «Արբուն» բառը սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում, այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։
ՀՀ վարչապետը նշել է, որ սույն որոշումն ընդունվում է մասնագիտացված բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։