20 մայիսի 2010 - 20:30 AMT
Ադրբեջանական պատվիրակությունը թույլ չտվեց իր մարզիկին ներկա գտնվել պարգևատրման արարողությանը

Վալենսիայում ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդ Վլադիկ Կարապետյանը 62 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Երկամարտի» արդյունքում նա բարձրացրեց 253 կգ և 1 կգ-ով առաջ անցավ ադրբեջանցի ծանրորդ Ֆիրուդին Գուլիևից: 3-րդ տեղը զբաղեցրեց Էմրե Բույուկունլուն (Թուրքիա)` բարձրացնելով 249 կգ:

«Հրում» վարժությունում Գուլիևի 3-րդ փորձից հետո, երբ նա չկարոցացավ բարձրացնել 145 կգ-անոց ծանրաձողը, ադրբեջանական պատվիրակությունը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց չհասավ արդյունքի և որպես բողոքի նշան թույլ չտվեց իր ծանրորդին ներկա գտնվել պարգևատրման արարողությանը: