Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Պիեռ Լելուշը` Վիեննայում ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալով:
«Ֆրանսիան գտնում է, որ քաղաքական երկխոսությունը լուծումը փնտրելու միակ միջոցն է», - ընդգծել է պետքարտուղարը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: