21 մայիսի 2010 - 13:29 AMT
Խաչիյանն ու Ալթունյանը հաղթանակներ են տարել շախմատի ԱՄՆ առաջնությունում

Մայիսի 20-ին Սենտ Լուիսում ԱՄՆ շախմատի առաջնության 7-րդ տուրում խաղարկվել է 12 պարտիա: Հայ շախմատիստներից Մելիքսեթ Խաչիյանն ու Լևոն Ալթունյանը հաղթեցին համապատասխանաբար Ջոել Բենջամինին և Սամյուել Շանքլանդին: Իսկ Վարուժան Հակոբյանը պարտություն կրեց Ռոբերտ Գեսսից:

7-րդ տուրից հետո Հակոբյանը 3,5 միավորով 6-ից տեղից նահանջեց` զբաղեցնելով 12-րդ տեղը, Խաչիյանը առաջընթաց գրանցեց` զբաղեցնելով 17-րդ տեղը, իսկ Ալթունյանը 21-րդն է:

Մայիսի 21-ին շախմատիստները հանգստանում են, հաջորդ տուրը տեղի կունենա մայիսի 22-ին: