21 մայիսի 2010 - 14:13 AMT
Խորխե Տայանա. Արգենտինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանի ու Արգենտինայի ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու, միջազգային ասպարեզում համագործակցությունը խորացնելու համար: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արգենտինացի իր պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, հանդիպումը բավական արդյունավետ էր, քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, նախանշեցինք նաեւ համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը:

Իր հերթին Արգենտինայի արտգործնախարարն ասաց, որ կարևորում է Արգենտինայի դեսպանության բացումը Հայաստանում` ասելով, որ Բուենոս Այրեսը ցանկանում է ամրապնդել իր ներկայությունն Երևանում: Ընդ որում, նա նշել է, որ Արգենտինայում կա մեծ հայ համայնք և հայերը նշանակալի դեր ունեն երկրի զարգացման գործում:

Ադնրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` Տայանան ասել է, որ Արգենտինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: