21 մայիսի 2010 - 16:26 AMT
Լարիսա Ալավերդյան. «Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի ընդունած բանաձևը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է»

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդի ընդունած բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հայկական կողմի համար բացասական դրույթներ կան, «Ժառանգություն» կուսակցության համար անընդունելի է:

Այդ բանաձևը ՀՀ խորհրդարանական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերի համաձայն, անընդունելի է նաև այն հանգամանքը, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտում է միայն որպես նավթագազային միջանցք: