22 մայիսի 2010 - 16:06 AMT
Ամերիկահայ բարերարը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ սփյուռքահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: