22 մայիսի 2010 - 17:28 AMT
Տատյանա Դանիելյան. «Հայաստանում դեռևս ֆլորայի ու ֆաունայի տարբեր տեսակների ոչնչացման վտանգ կա»

«Հայաստանի հատուկ պահպանության տարածքը հանրապետության ողջ տարածքի 11 տոկոսն է կազմում: Այդ 11 տոկոսում գտնվում է ամբողջ ֆլորայի և ֆաունայի 60 տոկոսը: Դա բավականին լավ ցուցանիշ է, - մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ, կենսապաշարների և ջրային պաշարների բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: Ըստ նրա, Հայաստանում 5 հազարից ավելի բուսատեսակներ կան, իսկ կենդանիների թիվը 17 հազարից ավելի է: «Սակայն այստեղ դրանց ոչնչացման վտանգ կա»:

Տատյանա Դանիելյանի խոսքերի համաձայն, վերջին տարիներին Հայաստանում այս իրավիճակը շտկելու ուղղությամբ բարեփոխումներ են կատարվում, սակայն միևնույն ժամանակ, այդ օրենքները չեն իրագործվում: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղացվեն Հայաստանի բնապահպանության տեսչության գործառնությունները: