22 մայիսի 2010 - 18:04 AMT
2010 թ. լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը

2010 թ. աշնանը լույս կտեսնի Հայաստանի ֆլորայի և ֆաունայի նոր կարմիր գիրքը: Այս մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:

Նրա խոսքերի համաձայն, գրքի վրա աշխատանքները շուտով կավարտվեն: Այդ նոր կարմիր գիրքը հնի համեմատ լրացվել է 85 նոր բույսերով, 452 հազվագյուտ տեսակի բուսատեսակներով և 40 սնկերի տեսակներով: Դրանք նախկինում չեն գրանցվել: «Վատ վիճակում է գտնվում ֆաունան: Կորստյան մատնվող կենդանիների քանակը, որ նկարագրվում է այդ նոր գրքում, հասնում է 153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիների` նախկինում գրանցված 99-ի փոխարեն», - ասել է Տ. Դանիելյանը: Նախկին կարմիր գիրքը հրատարակվել է 1990 թ.: