23 մայիսի 2010 - 13:23 AMT
Արցախում խորհրդարանական ընտրություններն ընթանում են ակտիվ և միջազգային չափանիշներին համապատասխան

Արցախում խորհրդարանական ընտրություններն ընթանում են բավական ակտիվ և միջազգային նորմերի շրջանակներում, ինչի մասին վկայում են դիտորդական առաքելություններն աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԼՂՀ-ից:

Արդեն քվեարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: