23 մայիսի 2010 - 15:39 AMT
Ֆրանտիշեկ Միկլոշկո. Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններն ընթանում են միջազգային նորմերի շրջանակներում

ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները բավական ակտիվ են ընթանում, առանց որևէ խախտումների և միջազգային նորմերի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

Միկլոշկոն համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրությունը վաղուց արդեն պետք է ճանաչած լիներ Ղարաբաղի անկախությունը: «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի խնդիրը Եվրոպական Միության (ԵՄ) խնդիրն է, և դա, վերջիվերջո, պետք է ընդունի ինքը` ԵՄ-ն»,- հայտնել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահը: