23 մայիսի 2010 - 16:40 AMT
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զանազան կողմերը

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են երկու երկրների մի շարք համատեղ նախագծերի իրագործումը: Այդ մասին հաղորդել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, կարճատև հանդիպումը կայացել է Սանկտ-Պետերբուրգում` Կոնստանդինյան պալատում:

«Կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության զանազան կողմերն ու մի շարք համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է Պեսկովը, հաղորդում է ՓՐԱՅՄ-ԹԱՍՍ-ը: