23 մայիսի 2010 - 17:48 AMT
Թբիլիսիում կբացվի տարածաշրջանում միակ միջազգային ապրանքային բորսան

Թբիլիսիում կբացվի տարածաշրջանում միակ միջազգային ապրանքային բորսան: Ինչպես գրում է Georgia Times-ը, այն կտեղակայվի «Գլդանի 1» առևտրի կենտրոնի շենքում:

Բորսայի ստեղծումը Թբիլիսիի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահության նախաձեռնությունն էր: Կազմակերպության տվյալներով, վերջին 16 տարիների ընթացքում նման բորսա չի եղել ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի տարածքում: