24 մայիսի 2010 - 12:37 AMT
Սերգեյ Մինասյան. Նույնիսկ պատերազմի սպառնալիքի դեպքում, Հայաստանը չի համաձայնվի վերադարձնել Քելբաջարը

Այն, որ թուրքական ԶԼՄ-ները գրել են Քելբաջարի և Ֆիզուլու շրջանները վերադարձնելու մասին, նրանց անիրազեկության հետեևանքն է: Այդ մասին հայ փորձագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ադրբեջանին առաջարկել համաձայնվել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարող երկու շրջաններից: Ըստ նրա, հավանաբար, դա միակ շրջանն է, որի մասին թուրք լրագրողները լսել են: «Եթե նրանք իրազեկ լինեին, ապա չէին գրի նման բան, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն նույնիսկ պատերազմի սպառնալիքի դեպքում չեն համաձայնվի վերադարձնել Քելբաջարը և դրա մասին խոսելն անիմաստ է»,-ասել է Սերգեյ Մինասյանը: