24 մայիսի 2010 - 14:01 AMT
Լեհաստանի Սոպոտ քաղաքում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Լեհաստանի Սոպոտ քաղաքում մեկնարկել է Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանդիպումը, որին Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, կազմակերպել են Լեհաստանի ԱԳ նախարարությունն ու ԵՄ իսպանական ներկայացուցչությունը: Հանդիպմանը մասնակցում են նաև 33 երկրների ԱԳ նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաև Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն, Շվեդիայի ու Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներ Կարլ Բիլդտն ու Միգել Անխել Մորատինոսը: Հնադիպման ընթացքում կքննարկվեն «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գործնական իրագործման հարցերը: Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները հանդես կգան Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ոչ պաշտոնական համաժողով ստեղծելու մասին առաջարկով: