24 մայիսի 2010 - 14:22 AMT
Հայաստանի բնակչության ավելի քան քառորդ մասը կարող է վճարումները կատարել Telcell-ի միջոցով

Telcell վճարման համակարգում իրականացվող տարանցիկ գործողությունների օրական միջին քանակը գերազանցել է տասը հազարի ցուցանիշը: PanARMENIAN.Net-ին Telcell-ի մամլո ծառայությունից հաղորդում են, որ վճարման համակարգին է միացել 7 նոր օպերատոր: Դրանք են` Շիրակի մարզի «Հայռուսգազարդ» ՓԲԸ, «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ (իրավաբանական անձանց հաշվեվճարներ), «Ինտերլոտո» ԲԲԸ (Տոտո բուքմեյքեր), «ՎԵԲ» ԲԲԸ, «Բու Էյ Էմ» (վեբ ծառայություն):

Telcell ՓԲԸ ընկերության առևտրի գծով տնօրեն Սերգեյ Ուսնունցը հայտնել է, որ նոր գործընկերները երկու խոշորագույն շրջան են ներկայացնում, որտեղ բնակվում են Հայաստանի բնակչության ավելի քան քառորդ մասը:

Այսօրվա դրությամբ Telcell վճարման համակարգը վճարումներ է ընդունում հօգուտ կապի 47 օպերատորի, հեռահաղորդակցության և կոմունալ բնակարանային ծառայությունների: Telcell վճարման համակարգը Հայաստանում գործում է 2007 թ. օգոստոսից, իսկ 2010 թ. ապրիլից այն գործում է նաև ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: