24 մայիսի 2010 - 14:33 AMT
Հայկական Պտղավան գյուղում բացվեց «Կանգառ Մետաքսի ճանապարհին» կենտրոնը

«Կանգառ Մետաքսի ճանապարհին» կենտրոնի շնորհանդեսը Հայկական հուշարձանների ուսումնասիրման նախագծի (ԱՄԱՓ) շրջանակներում կայացել է Պտղավան գյուղում` վրացական սահմանից ոչ հեռու: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, հանգստի կենտրոնի բացումն ուղեկցվել է ժողովրդական բեմականացումներով, հյուրասիրություններով, գյուղի բնակիչների, ինչպես նաև Նոյեմբերյանի հաշմանդամ երեխաների զարգացման կենտրոնի սաների ձեռագործ աշխատանքների ու հուշանվերների տոնավաճառով:

Նախագծի նպատակն է «հանգստի համար կանգառ» կազմակերպել Մետաքսի ճանապարհի հայկական հատվածքում, որը համադրելու է հանգստի գոտին և տեղական ծառայությունների և արհեստների վաճառքը:

Նախագիծը հովանավորում են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ դեսպանատան մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսարանը: