24 մայիսի 2010 - 15:26 AMT
Երվանդ Բոզոյան. Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն և խստացնեն իրենց ռազմավարությունը

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը Հայաստանի համապատասխան աշխատանքների անարդյունավետ աշխատանքի հետևանք է: Այդ մասին քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մյուս կողմից, հայ փորձագետն ասել է, որ Եվրախորհրդարանը բյուրոկրատական և բարդ կառույց է, որին բնորոշ է նման բանաձևերի ընդունումը:

Իր հերթին Երվանդ Բոզոյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն և խստացնեն իրենց ռազմավարությունը: Ըստ նրա, Հայաստանը պետք է առավել կոշտ պատասխանի թուրքական և ադրբեջանական կողմի հայտարարություններին: