24 մայիսի 2010 - 17:40 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել ԼՂՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հանդես են եկել Արցախի Հանրապետությունում մայիսի 23-ին կայացած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ կայացած ընտրությունները «չպետք է խանգարեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը»: