24 մայիսի 2010 - 18:58 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Բարբառ» սակագնային պլանի նոր ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար գործարկել է «Ջան-ջան» նոր ծառայությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ընկերության մամլո ծառայությունից, այսուհետ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել «Ջան-ջան» ծառայությունն ու յոթ օր շարունակ կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում` վճարելով 700 դրամ ծառայության ակտիվացման համար:

«Բարբառ» սակագնային պլանը ստեղծվել է հատուկ մարզերի բնակիչների համար: Ընտրելով «Բարբառ» սակագնային պլանը` Հայաստանի ցանկացած մարզից կարելի է «Բարբառ»-ից օգտվող բաժանորդների հետ խոսել ցածր սակագնով:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: